FINEXPERT | ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ | ՖԻՆԷՔՍՊԵՐՏ
ՖԻՆԷՔՍՊԵՐՏ հաշվապահական հաշվառման և դատական տնտեսագիտական փորձաքննությունների կենտրոնի կողմից առաջարկվող դատական փորձագիտության, հաշվապահական հաշվառման և ֆինանսական խորհրդատվության ծառայությունները մատուցվում են բարձր պրոֆեսիոնալիզմով և պատասխանա-տվության մեծ զգացումով, ինչը դրսևորվում է մեր գործունեության մեջ՝ ֆինասների, հաշվապահական հաշվառման և կորպորատիվ ֆինանսական մենեջմենթի համալիր ու փոխլրացնող ուղղություններով:
Ձեռնարկատիրության ապագա մարտահրավերն է՝ ունենալ այնպիսի ֆինանսական կառավարման համակարգ, որը կաշխատի արագ և արդյունավետ, բարձր վերահսկողությամբ ու առավել քիչ ծախսատարությամբ:
Այդ իսկ նկատառումներից ելնելով՝ մենք մեր գործընկերներին առաջարկում ենք տվյալ ոլորտները կարգավորող ՀՀ օրենսդրությանը, միջազգային ստանդարտներին և ժամանակակից դատական փորձագիտության ու ֆինանսական կառավարման մոտեցումներին համապատասխանող որակյալ ծառայություններ:
Մեր գործունեության նպատակներն ամփոփվել են հետևյալ կետերի շուրջ.
1. Հաշվապահական հաշվառման վարման օպտիմալ համակարգի ընտրություն՝ առաջարկելով կոնկրետ ժամանակահատվածի համար ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական և հարկային հաշվառման ճիշտ ուղղություններ:
2. Դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների իրականացում՝ հավաստի և օբեկտիվ եզրակացությունների տրման նպատակով կիրառելով տվյալ փորձագիտական ոլորտի արդի մեթոդական մոտեցումները:
3. Կորպորատիվ ֆինանսական կառավարում՝ տալով առանձին ուղղություններով ֆինանսական արդյունքների վերլուծության հիման վրա կոնկրետ ժամանակահատվածների համար առանձին գնահատականներ:
4. Շահութաբաժնային քաղաքականության ճիշտ ընտրություն՝ հիմքում դնելով այն սկզբունքը, որ ընկերության կողմից շահույթի կառավարումը՝ շահութաբաժինների (շահաբաժինների) չափերը որոշելիս պետք է հիմնված լինի նրա ֆինանսական կայունության, հետագա կապիտալացման կամ վերաներդրված կապիտալի շահութաբերության ապահովման վրա՝ հաստատելով, միևնույն ժամանակ, բաժնետերերի շահերի, նրանց բարեկեցության բարձրացման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հավասարակշռվածությունը։
5. Երկարատև համագործակցություն՝ հիմնված մեր առջև դրված խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցման վրա, և ամենակարևորը՝ որպեսզի այն առավելագույնս նպաստի ձեր ընկերության զարգացմանը:
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
ք. Երևան, 0034
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան,
Գուսան Շերամի 85 շենք, 24 բն.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ
ԴԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ